Ինդոնեզիան համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքերը․ Թրամփ
ԱՄՆ
Ինդոնեզիան կվերացնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը և Միացյալ Նահանգներ հանքանյութերի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ Վաշինգտոնը և Ջակարտան համաձայնության են եկել, որ Ինդոնեզիան կվերացնի մաքսատուրքերի 99%-ը և կդառնա բաց շուկա ամերիկյան արդյունաբերական, տեխնոլոգիական և գյուղատնտեսական արտադրանքի համար։ Միացյալ Նահանգներն այժմ իր ապրանքները Ինդոնեզիայում կվաճառի զրոյական մաքսատուրքերով, իսկ Ինդոնեզիան կվճարի 19% մաքսատուրք Միացյալ Նահանգներ մտնող իր բոլոր ապրանքների համար։
Բացի այդ, Թրամփի խոսքով, Ինդոնեզիան Միացյալ Նահանգներին կմատակարարի անհրաժեշտ հանքանյութեր, ինչպես նաև կկնքի տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ գործարքներ՝ Boeing ինքնաթիռներ, գյուղատնտեսական արտադրանք և էներգետիկ ռեսուրսներ գնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)