Գեղարքունիքի մարզում 32-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա Մ10 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գրիշա Կիրակոսյանը իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Շահեն Քոչարյանը և Ալեք Ենգոյանը։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է բեռնատարի դիմացի անվադողի վնասվելը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)