ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության ժամանակ հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի
Սպորտ
ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։
Բացման արարողության շրջանակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը, Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։
Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։ Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)