Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին «Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.am Ռուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան 

Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը. որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակվում է տեղապահ. Փաշինյան

Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգեւոր օրակարգ է, մեր Եկեղեցին, եւ եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ։ Այս մասին իր էջում գրլ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Որովհետեւ դժվար, եթե չասենք անհնար է Հովհաննես Թումանյանի երազած եւ պատգամած հանրային–բարոյական նշաձողը, այն է՝ «ազնիվ մարդիկ, բարի սրտեր, բարձր հոգիներ»–ը, դարձնել միջին վիճակագրական ստանդարտ, եթե Եկեղեցու վերնախավն ինքը ուխտագրով իր ստանձնած եւ նախնիների կողմից ավանդված ստանդարտը չի պահում։

Ընդ որում, սա ապապետության հետեւանք է․ կայսրությունները քաջալերել են «ուխտագրի ստանդարտից» շեղումը, որպեսզի դա լծակ դարձրած կառավարելի պահեն Հայ Առաքելական Եկեղեցին եւ այդպիսով արգելակեն մեր ժոովրդի վերելքը։

Այս իմաստով մեր խնդիրը չի կարող լինել Կտրիճ Ներսիսյանին կուսակրոնության ուխտը խախտած մեկ այլ քահանայով փոխարինելը, որովհետեւ դա կլինի քաղաքական խարդավանք եւ ոչ թե հոգեւոր նորոգման օրակարգ։

Հասկանում եմ, որ սրանով խնդիրը բարդացնում եմ, բայց խարդավանքը մեր նպատակը չի եղել, չի եւ չի լինելու։  

Հետեւաբար առաջարկում եմ հետեւյալ ծրագիրը։ Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որեւէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։

Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»–ի հիման վրա չի հաստատվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, համառոտ եւ բոլորին հասկանալի փաստաթուղթ (ներկայումս «Կանոնագիրք հայոց»–ի հատորյակների աշխարհաբար տարբերակ չկա, եւ նրա մեջ ներառված հազարավոր կանոնները ձեւավորվել են 17 դարերի ընթացքում եւ այս փաստի բերումով հավատավոր հոտը, նույնիսկ բազմաթիվ հոգեւորականներ Կանոնագրքի հետ չեն հաղորդակցվում, չգիտեն նրանում սահմանված կանոնները եւ այսպիսով Կանոնագրքի կիրառական նշանակությունը էականորեն տուժում է)։  

Կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ, որի ընթացքում Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը ստուգված կլինի։

Ընդ որում, Կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգման, թեկնածուների համապատասխանության, ընտրությունների անցկացման ընթացակարգերը պետք է հաստատվեն Կանոնագրքով, որը պիտի ընդունվի Ազգային եկեղեցական ժողովի կամ համարժեք որեւէ ձեւաչափով։

Հիմա, «Վեհարանը վեհի՛» շարժման մասին։ Այն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդների շարժում է։ Այստեղ խնդիրն այն է, որ հրապարակներում կամ սոցիալական ցանցերում հանդես եկող որեւէ մեկի դավանական պատկանելությունը չենք կարող ստուգել կամ որեւէ մեկին չենք կարող արգելել հրապարակ գալ, կամ հանդես գալ որեւէ դիրքորոշմամբ։ Բայց Շարժումը առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետեւյալ չափանիշներին․

ա) լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն Հայ Առաքելական Եկեղեցում);

բ) իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

դ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը;

ե) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը;

զ) ամեն օր աղոթող լինեն;

է) հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Իհարկե, այս չափանիշների մի մասին համապատասխանությունը էմպիրիկ եղանակով ստուգելը հեշտ չի լինի, բայց այստեղ էլ գործում է հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությունը, որը լիարժեք իրագործելի է։

Հասկանալի է նաեւ, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։

Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին։

Հասկանում եմ նաեւ, որ վերը նշված չափանիշներով էականորեն դժվարացնում եմ շարժման առաջնորդության ձեւավորումը։ Բայց դա անհրաժեշտ է օրակարգի առաջին հերթին հոգեւոր լինելուց չշեղվելու համար, իսկ մեր տեր Հիսուս Քրիստոսը սովորեցնում է․  «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ․ 7․ 13-14):

Հ․Գ․ Նորոգման օրակարգը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես կրոնապետության ակնարկ։ Այն որեւէ քաղաքացու՝ որեւէ ազատություն չի սահմանափակելու եւ չի կարող սահմանափակել։ Բայց դրանով հանրությունը պետք է նաեւ շատ հստակ ուղերձ հղի, որ պետական, եկեղեցական, քաղաքական առաջնորդներից այդ թվում անձնական եւ հանրային կյանքի լիարժեք հաշվետվողականության իրավունք ունի։ Ովքեր վստահ չլինեն այս հարցում, թող ոչ հոգեւոր, ոչ քաղաքական առաջնորդության հայտ չներկայացնեն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ումԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալներիԳիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարինՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրըԷդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվԱղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունըԹիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալԱրևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերըԳևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել էԶելենսկին ժամանել է Դանիա՝ սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպելուԻսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակումՄոսկվան պնդում է, որ գրավել է Նիկոլսկոյեն և ուկրաինական կողմին պատճառել ավելի քան 305 զինծառայողի կորուստԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեխասի Բիգ Բենդում կվերսկսվի սահմանային պատի շինարարությունըՌադան չի բացառել Կիևի բաժանումը երկու քաղաքի՝ վնասված կամուրջների պատճառովԼավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ ՄոսկվայիԻրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակիցԲրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿ
Ամենադիտված