Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին «Մեծ հիասթափություն կապրենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի ճանաչելիության մասին Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն մեկում «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան ՀՎԿ-ն հորդորում է պատվաստվել գրիպի դեմ և հետևել վարակի կանխարգելման կանոններին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ. ԿԳՄՍ նախարարի այցը Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին՝ 41.8 մլն դրամ Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը 

ՀՀ-ն պատրաստ է Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Կաթիմերինի» օրաթերթին` ամփոփելով Հունաստան կատարած պետական այցը։ Հարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահը նկատել է, որ բազմաթիվ հայ սպաներ են կրթություն ստացել Հունաստանում, սա շարունակական գործընթաց է, հունական ռազմական հաստատությունների շրջանավարտները մեծ հարգանք են վայելում ՀՀ զինված ուժերում։ Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ այս համագործակցությունը պետք է շարունակվի։

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է հարցազրույցի հայերեն թարգմանությունը, որն ամբողջությամբ «Արմենպրես»-ը ներկայացվում է ստորև․

Վերջին անգամ Հայաստանի ղեկավարի այցը Հունաստան տեղի է ունեցել 2016 թվականին։ Ինչպե՞ս են զարգացել երկկողմ հարաբերությունները վերջին տասնամյակում և որոնք են Ձեր այցի նպատակները։

Հայաստան–Հունաստան հարաբերությունները ես չեմ հաստատել․ դա մեր ժողովուրդների որոշումն է՝ հիմնված մեր պատմության և ճակատագրի վրա։ Այսօր մենք հնարավորություն ունենք բովանդակային քննարկումներ վարելու և ներկայացնելու մեր հարցերը։ Այդ առումով հանդիպումները իսկապես հաջող էին։ Իսկ երբ գալիս ես Աթենք, պարտադիր է նաև հաղորդակցվել այն մշակույթի հետ, որն արտահայտում է այս քաղաքը։ Ձեզ համար, գուցե, դա սովորական է, բայց մեզ համար բացառիկ և շատ կարևոր։

Ձեր կառավարությունը ռազմավարական նպատակ է դրել Հայաստանը վերածել տարածաշրջանային էներգետիկ և տարանցիկ հանգույցի՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի շրջանակում։ Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի դերի վրա տարածաշրջանում։

Մենք միշտ հետաքրքրված ենք եղել էներգետիկ ոլորտով և մեր տարածաշրջանի դերով՝ որպես էներգետիկ հանգույց դեպի Եվրոպա։ Վերջին տարիներին բախվել ենք որոշ մարտահրավերների։ Երեք տարի առաջ Ադրբեջանը ներկայացրեց իր կանաչ էներգիայի արտահանման ծրագրերը դեպի Եվրոպա՝ առանց Հայաստանի մասնակցության։

2024 թվականին «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) միջազգային գագաթնաժողովում ես հստակ բարձրաձայնեցի Հայաստանի ներգրավման հարցը։ Եվրոպական Միության ղեկավարությունը դրան աջակցեց։ Հատկապես Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանը պետք է ընդգրկվի։ Սա մեզ համար իրական հնարավորություն է։

Հայաստանն ունի զգալի ներուժ։ Մենք ունենք կանաչ էներգիայի ավելցուկ և փնտրում ենք դրա արդյունավետ օգտագործման ուղիներ։ Արևային հզորությունները գրեթե տասնապատկվել են՝ կազմելով մեր էներգետիկ հաշվեկշռի 16%-ը՝ 2030 թվականի համար նախատեսված նպատակին հասնելով ավելի վաղ։

Կառավարության քաղաքականությունը այնքան գրավիչ էր, որ մասնավոր հատվածը շատ արագ արձագանքեց և ակտիվացավ։ Սակայն այսօր մենք բախվում ենք գործնական մի խնդրի՝ ամռան ամիսներին արտադրում ենք մեծ քանակությամբ արևային էներգիա, սակայն չունենք բավարար պահեստավորման կարողություններ։ Այն ամբողջությամբ արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ կլինի սահմանափակել ջերմային էլեկտրակայանների աշխատանքը։ Այնուամենայնիվ, սա խնդիր է, որը հնարավոր է լուծել։

–Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստան» հայեցակարգի հիման վրա, որտեղ հայրենասիրությունն ու պատմական հիշողությունը տարանջատվում են «պատմական Հայաստանի» գաղափարից, ինչպե՞ս եք սահմանում ժամանակակից հայկական ինքնությունը և որո՞նք են ձեր երկրի հիմնական առաջնահերթությունները։

Այս հարցը մասամբ քննարկել եմ նաև Հունաստանի Հանրապետության նախագահի հետ։ Կան խմբեր, որոնց համար հիմնական հենակետը պատմական հիշողությունն է։ Եվ հիշողությունը կարևոր է․ այն չի մոռացվում, և որևէ մեկը չի կարող ստիպել մոռանալ այն։ Սակայն իրական կյանքն ունի իր պահանջները։ Պատմական հիշողությունը չպետք է խոչընդոտի մեր երկրների զարգացմանն ու բարեկեցությանը ձգտելուն։ Հարցը հավասարակշռության մեջ է։

Անիմաստ է մեղավորներ փնտրել կամ խոսել դավաճանությունների մասին։ Յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի հայրենասերն է։ Անձամբ ես ինձ թույլ չեմ տալիս առաջնորդվել կարծրատիպային դատողություններով։ Կան տարբեր տեսակետներ և իրավիճակի տարբեր գնահատականներ։ Կարևորը քաղաքական պատասխանատվությունն է։ Ութ կամ ինը ամիս առաջ քչերը կհավատային, որ կկարողանանք խաղաղության գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, սակայն միջազգային աջակցությամբ մեզ հաջողվեց առաջ շարժվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասինԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին«Մեծ հիասթափություն կապրենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի ճանաչելիության մասինԱնապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն մեկում«Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասինԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԽաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ ՓաշինյանՀՎԿ-ն հորդորում է պատվաստվել գրիպի դեմ և հետևել վարակի կանխարգելման կանոններինԹրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գագաթնաժողովում քննարկվի նաև ապամիջուկայնացման հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ. ԿԳՄՍ նախարարի այցըՎարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին՝ 41.8 մլն դրամ Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներՍևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայովՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըNBC. ԱՄՆ-ը որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրերԵվրոպայի հետ Հայաստանի առևտրի աճի մասին կանխատեսումները սպեկուլյատիվ են․ հետազոտությունՄահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-նՀիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա էՍաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավորՏիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև Փոխվարչապետը և պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքները քննարկելուՍտեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանքԴատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբանՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը ԼարսումՀայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդըՌուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու ՍևանըԱրարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքըԴատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթըՀանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՔաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» «Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից
Ամենադիտված