Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսով
ԱՄՆ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ապօրինի սահմանահատումների դեպքերը կտրուկ նվազել են Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ապօրինի սահմանահատումների համար ձերբակալությունների թիվը նվազել է ավելի քան 93 տոկոսով՝ Ջո Բայդենի նախագահության օրոք գրանցված գագաթնակետային ցուցանիշի համեմատ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2024 թվականի նախընտրական հիմնական խոստումներից մեկը երկրի հարավային սահմանով ապօրինի մուտքերը դադարեցնելն էր։ Նրա վերընտրվելուց հետո սահմանին կառուցվել է ևս ավելի քան 450 կիլոմետր պատ։
Սահմանի վերահսկողության ուժեղացումը, ռազմական ներկայության ավելացումը և Ներգաղթի ու մաքսային վերահսկողության ծառայության (ICE) լայնածավալ գործողությունների սպառնալիքը, ըստ France 24-ի, գրեթե անհնարին են դարձրել ԱՄՆ ապօրինի մուտք գործելը։
Իրավիճակն ուսումնասիրել են France 24-ի լրագրողներ Վասիմ Քորնեն և Լոիկ Պիալան, որոնք ռեպորտաժ են պատրաստել Կալիֆոռնիայից։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար