ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը
Իրավունք
Սևանի համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի ղեկավար Սարգիս Մելքոնյանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՆԳՆ-ից։
Սարգիս Մուրադյանը Սևան համայնքը ղեկավարում է 2016 թվականից և նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Վստահություն» դաշինքի ընտրական ցուցակը։
2021 թվականի ընտրություններում ՔՊ-ն աջակցում էր Մուրադյանի դաշինքին, իսկ այս անգամ մասնակցում է առանձին ցուցակով, որը գլխավորում է Գեղարքունիքի մարզպետի նախկին օգնական Սուրեն Գրիգորյանը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար