Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքին
Աշխարհ
Բրյանսկի մարզի Նովոզիբկով քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Մոսկվա-Կլիմովո երթուղով ընթացող ուղևորատար գնացքին։
Այս մասին հայտնել է Բրյանսկի մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկը։
Նրա փոխանցմամբ՝ միջադեպի պահին գնացքը գտնվել է կայանման վայրում և ուղևորներ չի տեղափոխել։ Հարվածի հետևանքով վնասվել է վագոններից մեկի տանիքը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար