Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք
Աշխարհ
Մյանմայում նոյեմբերի 28-ին հարսանեկան արարողության համար նախատեսված վայրին զինված ուժերի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական փրկարարական կազմակերպության ղեկավարին։
Միջադեպը տեղի է ունեցել Շան և Կարեննի նահանգների սահմանամերձ Մոե Բյե շրջանում, որտեղ բնակվում են բազմաթիվ ներքին տեղահանվածներ։
Հարձակման հետևանքով կան նաև բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Մյանմայի ռազմական իշխանություններից գործակալությանը չի հաջողվել մեկնաբանություն ստանալ։ Երկրում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2021 թվականի ռազմական հեղաշրջումից ի վեր։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար