Ո՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս
Հասարակություն
«Մերսեդեսի» բարձր վարձատրվող 52-ամյա ինժեները կարող է մինչև 422 հազար եվրո փոխհատուցում ստանալ, եթե մինչև 2027 թվականի մարտի վերջը համաձայնի կամավոր հեռանալ աշխատանքից։ Գերմանական Bild-ի ներկայացրած հաշվարկում այդ գումարը ներառում է արագ որոշման համար նախատեսված հավելավճարը։ Առանց դրա նույն ինժեների փոխհատուցումը կարող է հասնել 340 հազար եվրոյի։
Առաջարկը կստանա ավելի քան 30 հազար աշխատակից։ Ծրագիրը վերաբերում է վարչական, նախագծման և արտադրության պլանավորման ստորաբաժանումներին։ Այս անգամ այն առաջին անգամ ընդգրկում է նաև բարձրաստիճան ղեկավարներին։ Արտադրական հոսքագծի աշխատողները ծրագրում ներառված չեն։
Փոխհատուցման չափը կախված է աշխատողի տարիքից, ստաժից և վարձատրության մակարդակից։ Օրինակ՝ վարչական աշխատակցի դեպքում այն կարող է հասնել 253 հազար եվրոյի։ Ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին և կգործի մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ հավելավճարով առաջարկն ընդունելու ժամկետը կավարտվի վեց ամիս շուտ՝ մարտի վերջին։
«Մերսեդեսը» փորձում է կրճատել անձնակազմի ծախսերը հատկապես Չինաստանում վաճառքի թուլացման պայմաններում։ Գերմանիայում ընկերության և աշխատակիցների ներկայացուցիչների միջև գործող համաձայնագիրը մինչև 2034 թվականի վերջը, որպես ընդհանուր կանոն, բացառում է տնտեսական պատճառներով հարկադիր ազատումները։ Այդ պատճառով ավտոարտադրողը կրճատումների համար դիմում է կամավոր հեռացման առաջարկներին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար