Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ
Աշխարհ
Ուկրաինան պատրաստ է միջազգային գործընկերների մասնակցությամբ Սև ծովում զինադադար հաստատելուն և արդեն ներկայացրել է համապատասխան առաջարկները։ Այս մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ Կիևում անցկացված պարենային անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել Սև ծովում նավագնացության անվտանգությունը և գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումը։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային, Հնդկաստանին և Եգիպտոսին՝ լարվածության նվազեցման և միջնորդական ջանքերին մասնակցելու համար։
Սիբիհան նշել է, որ ուկրաինական առաջարկներն արդեն փոխանցվել են գործընկերներին, և Կիևն այժմ սպասում է Ռուսաստանի պատասխանին։ Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկանում է հնարավոր համաձայնագրում ներառել նաև ռուսական նավթի արտահանման հարցը։
Ուկրաինական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել էներգետիկ ոլորտում ավելի լայն զինադադարի հնարավորությունը, սակայն պնդում է, որ Սև ծովի վերաբերյալ առանձին համաձայնությունը պետք է կենտրոնանա պարենային բեռնափոխադրումների և նավագնացության ազատության վրա։ Առայժմ զինադադարի մասին վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։

















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար