Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում է
Ժամանց
Նոյեմբերի 27-ին Չինաստանում մեկնարկել է HONOR 700 շարքի վաճառքը։ Երեք մոդելներն էլ՝ 700S-ը, 700-ը և 700 Pro-ն, հետևի տեսախցիկների կողքին ունեն 1,59 դյույմանոց էկրան։ Այն լուծում է պարզ խնդիր․ սելֆի անելիս կարելի է տեսնել կադրը և միաժամանակ օգտվել 200 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկից։
Երբ հեռախոսը սեղանին դրված է հիմնական էկրանով դեպի ներքև, փոքր էկրանին կարելի է կարդալ ծանուցումները, ստուգել թռիչքի տվյալները կամ փոխել նվագող երգը։ Երեք մոդելներն էլ ունեն 9 000 մԱ·ժ տարողությամբ մարտկոց և աջակցում են 80 Վտ հզորությամբ լարային լիցքավորմանը։
Չինաստանում շարքի ամենամատչելի մոդելի սովորական գինը սկսվում է 3 599 յուանից, իսկ Pro-ինը՝ 4 599-ից։ 700-ի և 700 Pro-ի համար վաճառվում է նաև առանձին հեռաօբյեկտիվ․ այն նախատեսված է, օրինակ, համերգի ժամանակ հեռու բեմը մոտեցնելու համար։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար