Մահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը
Աշխարհ
Գերմանիայի Քյոլն/Բոնն միջազգային օդանավակայանը նոյեմբերի 27-ի երեկոյան շուրջ երկուսուկես ժամով դադարեցրել է բոլոր ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները՝ օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարք հայտնաբերելու պատճառով։
Օդանավակայանի ներկայացուցչի տեղեկացմամբ՝ կասկածելի թռչող օբյեկտը նկատվել է տեղական ժամանակով ժամը 22։00-ից քիչ առաջ։ Անվտանգության նկատառումներով անմիջապես կասեցվել է օդային երթևեկությունը, իսկ միջադեպի ուսումնասիրությամբ զբաղվել է Գերմանիայի օդային երթևեկության վերահսկման ծառայությունը։
Ստուգումներից հետո՝ նոյեմբերի 28-ի ժամը 00։30-ի սահմաններում, համապատասխան ծառայությունները թույլատրել են վերսկսել թռիչքները։ Օդանավակայանը վերադարձել է բնականոն աշխատանքի։
Առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանել անօդաչուն, ով է այն կառավարել և ինչ նպատակով է հայտնվել օդանավակայանի օդային տարածքում։ Գերմանական իշխանությունները միջադեպի հնարավոր պատճառների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակել։ Օդանավակայանների մերձակայքում անօդաչուների թռիչքները խիստ սահմանափակված են՝ քաղաքացիական ավիացիայի անվտանգության պահանջներից ելնելով։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար