Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել
Աշխարհ
Նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ, խոցել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 69 անօդաչու թռչող սարք։
Սկզբում հաղորդվել էր 48 անօդաչուի ոչնչացման մասին, որից հետո քաղաքապետը հայտնել է ևս 21 սարքի խոցման մասին։ Բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Հարձակման հետևանքով հնարավոր տուժածների և ավերածությունների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։
Օդային սպառնալիքի պատճառով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում։
Մի շարք չվերթեր հետաձգվել են։ Ռուսական կողմի ներկայացրած տվյալներն առայժմ անկախ հաստատում չեն ստացել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար