Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ դեկտեմբերին գերատեսչությունը նախատեսում է տեղաբաշխել փոփոխական տոկոսադրույքով պետական պարտատոմսեր։ Պատճառը ֆիքսված եկամտաբերությամբ պարտատոմսերի նկատմամբ զուսպ պահանջարկն է։
Սիլուանովի խոսքով՝ այդ գործիքը պետք է օգնի կատարել պետական փոխառությունների ծրագիրը։ Նա ընդունել է, որ փոփոխական տոկոսադրույքով պարտատոմսերը տոկոսային ծախսերում մեծ կշիռ ունեն։ Պարտքի սպասարկման բեռը նվազեցնելու հիմնական միջոց նա համարել է բյուջեի պակասուրդի կրճատումը։
Նոր տեղաբաշխման ծավալն ու հստակ օրը հրապարակված տեղեկությունում նշված չեն։ Սիլուանովն ավելի վաղ նաև հայտնել էր, որ լրացուցիչ եկամուտները կարող են թույլ տալ նվազեցնել տարվա վերջին նախատեսված փոխառությունների չափը։ Այդուհանդերձ, նոր պարտք ներգրավելու անհրաժեշտությունը պահպանվում է։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար