Ռուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդով Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա Թայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավ Արարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներ Եվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիր Մեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբ Հաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումը Փաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում Արիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետ 

ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա

Քաղաքական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին կառավարող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգն այսօր հլու-հնազանդության հերթական հակառեկորդը սահմանեց։

Ավելի քան ութ տարի առաջվա՝ 2018 թվականի ապրիլի դեպքերի վերաբերյալ գործով խամաճիկային դատարանը՝ այս անգամ ի դեմս Վճռաբեկ դատարանի, 8-րդ գումարման խորհրդարանական ընդդիմության՝ իմպիչմենտի վարչապետի միասնական թեկնածու, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանի գործով բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, և օրինական ուժ տվեց նրան 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատավճռին՝ կրկին փորձելով խոչընդոտել Մասիս համայնքում գալիք ընտրություններին ընդդիմության հաղթանակը։

Գործի ժամանակագրությունն ինքնին ապացույց է. մեղադրանքն առաջադրվել է 2018 թվականին, նախաքննությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարին, սակայն դատավճիռը կայացվել է միայն 2025 թվականի հոկտեմբերին՝ Դավիթ Համբարձումյանի՝ խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու առաջադրվելուց ամիսներ անց, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում ընտրություններից ընդամենը 16 օր առաջ։ Տարիներով ձգձգված գործն «արագանում է» ճիշտ այն պահերին, երբ դա պետք է իշխանությանը։ 

Քրեական հետապնդումը և ազատությունից զրկումը քաղաքական մրցակցին ընտրական պայքարից հեռացնելու նպատակով օգտագործելը խախտում է Սահմանադրության 63-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության իրավունքը։ Այն հակասում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածին, որը երաշխավորում է ընտրություններում ընտրվելու իրավունքը՝ առանց անհիմն սահմանափակումների։

Այս զազրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարության հետընթացի և ազգային ինստիտուտների, հասարակական գործիչների, ժողովրդի քվեով ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների շարքից է՝ միտված էժանագին շոուի վերածված միանձնյա արատավոր կառավարման ամրապնդմանը։ 

Ավելին, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը շարունակում է աճել տագնապալի տեմպերով։ Շինծու մեղադրանքների, երկարատև նախնական կալանքների և ընտրովի արդարադատության միջոցով գործող իշխանությունները համակարգված կերպով թիրախավորում են քաղաքական ընդդիմախոսներին, հոգևորականներին, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր համարձակվում են այլակարծություն հայտնել կամ հանդես գալ ի պաշտպանություն ազգային շահերի։ Այս գործերը լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 (2012) բանաձևով սահմանված՝ քաղբանտարկյալի չափանիշներին. ազատությունից զրկումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, կիրառվում է խտրական եղանակով և ակնհայտ անարդար վարույթների արդյունք է։

Իրավապահ և քրեակատարողական համակարգերի վերածումը քննադատական ձայները լռեցնելու և ընդդիմության առաջնորդներին մեկուսացնելու գործիքի՝ դարձել է այս վարչակազմի գործելաոճի այցեքարտը, ինչը վկայում է մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ազատության և օրենքի գերակայության նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին՝ ի խախտումն Սահմանադրության 27-րդ, 42-րդ և 63-րդ հոդվածների և Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 10-րդ հոդվածների։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

• Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը և քաղաքական ընդդիմախոսների ապօրինի կալանավորումները։

• Արձանագրում է, որ ընտրություններից 16 օր առաջ ընդդիմության թեկնածուին դատական ակտով ընտրվելու իրավունքից զրկելն ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացին և հարցականի տակ է դնում Մասիսի ընտրությունների լեգիտիմությունը։

• Պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել  շինծու, քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին։

• Իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, բոլոր քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքներին և քաղաքական հետապնդումների ենթարկված յուրաքանչյուր անձի։

• Կոչ է անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին՝ հրաժարվել երկակի ստանդարտներից, օբյեկտիվ գնահատական տալ ժողովրդավարական ազատությունների համակարգային խախտումներին՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լույսի ներքո, և անհապաղ արձագանքել Մասիսի ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակին։

• Վերահաստատում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված՝ հակառակ Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածներով ամրագրված՝ արդարադատության իրականացմանը միջամտելու արգելքի և դատավորի անկախության պահանջի։

• Հայտարարում է, որ շարունակելու է անզիջում պայքարը գործող վարչախմբի դեմ՝ սահմանադրական բոլոր միջոցներով, և աջակցելու է Դավիթ Համբարձումյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումները միջազգային ատյաններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնելուն։

Երևան

27.11.2026

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՈւկրաինայի հարցով Թրամփի և Եվրոպայի միջև խորացող անդունդ է առաջացել. Politico Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով․ ԻՀՊԿԳևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններըԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՓարավոնների բլրի տակ 5000-ամյա գաղտնիք է բացահայտվելԻսլանդիայի թիմի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի (տեսանյութ) Դմիտրիև․ Թրամփի ողջ թիմը տրամադրված է խաղաղությանԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՌԴ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆՇինանյութի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Caribbean Princess զբոսանավում 268 մարդ վարակվել է նորովիրուսովՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս Ջորկաեֆ Ֆրանսիացի միլիոնատերերը կոչ են արել բարձրացնել հարուստների հարկերըԵվրոպայի գլխավոր բանկում փոփոխություն․ դե Կոսը՝ Լագարդի փոխարենZara-ն ու H&M-ը փոխում են պատվերների ուղղությունը․ 254 միլիոն դոլարի տեղաշարժԱլեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա
Ամենադիտված