Դմիտրիև․ Թրամփի ողջ թիմը տրամադրված է խաղաղության
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, խաղաղարարներ են, իսկ Թրամփի ողջ թիմը տրամադրված է խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ «AI Journey» համաժողովի շրջանակում։
«Նախևառաջ, անկասկած, նախագահ Թրամփի ողջ թիմը, և այդ մասին հաճախ է խոսում նաև Ռուսաստանի նախագահը, տրամադրված է խաղաղությանը և խաղաղ գործընթացին։ Հետևաբար, թե՛ Սթիվ Ուիթքոֆը, թե՛ Ջարեդ Քուշները խաղաղարարներ են, մարդիկ, որոնք փորձում են լուծում գտնել և հասնել խաղաղ կարգավորման»,- ասել է նա։
ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարը նաև ընդգծել է ռուս-ամերիկյան շփումների շարունակման կարևորությունը՝ նշելով, որ դրանք հիմնվում են կողմերի միջև արդեն ձեռք բերված արդյունքների վրա։
Նրա խոսքով՝ միջուկային տերությունները պետք է երկխոսեն, մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիրքորոշումն այն էր, որ երկխոսություն չպետք է լինի։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար