Պայթյուն՝ Բանգկոկում․ նավթավերամշակման գործարանը կանգնեցվել է
Արտակարգ Պատահար
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում նոյեմբերի 26-ին պայթյունից և հրդեհից հետո դադարեցվել է Bangchak ընկերության նավթավերամշակման գործարանի աշխատանքը։ Տուժել է ինը աշխատակից։ Կրակը բռնկվել է տեղական ժամանակով մոտ 14։45-ին և մարվել շուրջ կես ժամում։
Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է վառելիքի վերամշակման չորրորդ արտադրական հանգույցում և չի հասել պահեստային տարաներին։ Գործարանի առավելագույն հզորությունն օրական 120 հազար բարել է։ Անվտանգության ստուգման համար իշխանությունները կարգադրել են փակ պահել բոլոր չորս հանգույցները։
Նոյեմբերի 27-ին նախատեսվել է արդյունաբերության և էներգետիկայի գերատեսչությունների համատեղ ստուգում։ Աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ վերանորոգումից և անվտանգության պահանջների կատարումից հետո։ Միաժամանակ գործարանի շրջակայքում շարունակվում է օդի որակի հսկողությունը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար