Մերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրամիության 2028-2034 թվականների բազմամյա բյուջեն պետք է կրճատվի ավելի քան 204 միլիարդ եվրոյով։ Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի առաջարկած կրճատումը բավարար չէ, և բյուջեի ընդհանուր ծավալը շարունակում է չափազանց մեծ մնալ։
Նոյեմբերի 26-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում Մերցը հայտարարել է, որ ներկայիս առաջարկները դեռևս հիմք չեն վերջնական համաձայնության հասնելու համար։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը չի կարող շարունակաբար մեծացնել ծախսերը՝ միաժամանակ անդամ երկրներից պահանջելով խստացնել սեփական բյուջետային քաղաքականությունը։
Կոշտայի փոխզիջումային առաջարկով ԵՄ հաջորդ յոթնամյա բյուջեն նախատեսվում է կրճատել շուրջ 204 միլիարդ եվրոյով՝ Եվրահանձնաժողովի սկզբնական՝ գրեթե 2 տրիլիոն եվրոյի նախագծի համեմատ։ Սակայն Մերցը հայտարարել է, որ կրճատումը պետք է կազմի մի քանի հարյուր միլիարդ եվրո։ Նրա գնահատմամբ՝ նույնիսկ 200 միլիարդ եվրոյի կրճատումը պահանջվող նվազագույն շեմի մոտ է։
Գերմանիան և մի շարք այլ զուտ վճարող երկրներ՝ Նիդեռլանդները, Ավստրիան, Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան, պահանջում են նվազեցնել ընդհանուր ծախսերը և միջոցներն ավելի մեծ չափով ուղղել պաշտպանությանը, անվտանգությանը և տնտեսական մրցունակությանը։
Մյուս կողմից՝ Ֆրանսիան, Իտալիան և մի շարք այլ երկրներ դեմ են գյուղատնտեսության ու տարածաշրջանային զարգացման ֆինանսավորման կրճատմանը։ Բրյուսելի գագաթնաժողովն ավարտվել է առանց համաձայնության, իսկ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է դեկտեմբերի 17-18-ին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար