Հարավային Կորեան ընդլայնում է ռազմածովային ներկայությունը․ Թեհրանը զգուշացնում է նոր լարվածության մասին
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում օտարերկրյա զինված ուժերի ներկայության ընդլայնումը կարող է խորացնել հակամարտությունը։
Հարավային Կորեայի խորհրդարանը քննարկում է ռազմածովային ստորաբաժանման գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու և Օմանի ծոցին հարակից ջրերում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու նախաձեռնությունը։
Սեուլը հավաստիացրել է, որ չի պատրաստվում ներգրավվել Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Հարավային Կորեայի համար Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի․ 2025 թվականին երկիրն իր ներմուծած նավթի շուրջ 70 տոկոսը ստացել է Մերձավոր Արևելքից։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար