Ուկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերին
Աշխարհ
Բրյուսելի գագաթնաժողովում Եվրամիության 24 անդամ երկիր աջակցել է 2027 թվականին Ուկրաինային լրացուցիչ 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու առաջարկին։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան բանակցություններից հետո հայտնել է, որ առաջնորդները հարցին կվերադառնան դեկտեմբերին։
Աջակցություն հայտնած երկրների թվում է նաև Բուլղարիան, որը հստակեցրել է իր մասնակցության սահմանները։ Սոֆիան պատրաստ է միանալ վարկի միայն ոչ ռազմական բաղադրիչին՝ ուշադրությունը կենտրոնացնելով Ուկրաինայի այն շրջանների վրա, որտեղ բնակվում է բուլղարական փոքրամասնությունը։
Վարկը պետք է ծածկի Ուկրաինայի՝ 2027 թվականի համար գնահատված 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ բյուջետային պակասի մի մասը։ Բրյուսելում բաց է մնացել մասնակցության հարցը․ Սլովակիան, Չեխիան և Հունգարիան վերապահումներ ունեն նոր վարկին իրենց ներդրման առնչությամբ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար