ՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել դեկտեմբերի 14-15-ին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք G20-ի գագաթնաժողովին անձամբ մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերին Ռուսաստանի նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է։ Պեսկովը նշել է, որ առաջիկա ամսվա ընթացքում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ Պուտինի մասնակցությամբ ավանդական տարեվերջյան մամուլի ասուլիսը, որն այս տարի կանցկացվի սովորականից ավելի վաղ։
Ավելի վաղ Պուտինն անձամբ էր անդրադարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերին՝ նշելով, որ դեռ կմտածի Մայամի մեկնելու հնարավորության մասին։ Նա շնորհակալություն էր հայտնել ամերիկյան կողմին հրավերի համար և ընդգծել, որ Ռուսաստանը ցանկացած դեպքում գագաթնաժողովում ներկայացված կլինի բարձր մակարդակով։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերին հաստատել էր, որ Վաշինգտոնը հրավիրել է Ռուսաստանի նախագահին մասնակցելու գագաթնաժողովին։ Միջոցառումը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ին։ Եթե Պուտինը մեկնի ԱՄՆ, դա կլինի նրա առաջին այցը Միացյալ Նահանգներ 2022 թվականից ի վեր։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար