«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը
Բլոգոսֆերա
Քլոե Քարդաշյանը «Khloé in Wonder Land» փոդքասթի նոր թողարկման ընթացքում պատմել է Հարավային Կորեայում իր և Քիմ Քարդաշյանի անցած կոսմետիկ միջամտությունների անսպասելի հետևանքների մասին։ Նոր հրապարակված խոստովանությունը վերաբերում է 2025 թվականի օգոստոսին տեղի ունեցած ուղևորությանը։
Քլոեի պատմելով՝ միջամտություններից հետո նրանց արտաքինն այնքան էր փոխվել, որ քույրերը չէին ցանկանում հյուրանոցից դուրս գալ։ Նա նաև խոստովանել է, որ լեզվական դժվարությունների պատճառով ամբողջությամբ չէին հասկացել առաջարկվող միջամտությունները և վստահել էին մասնագետներին։
Միաժամանակ Քլոեն նշել է, որ փոփոխությունները ժամանակավոր էին, և հետագայում նրանց արտաքին տեսքը վերականգնվել է։ Թե կոնկրետ ինչ միջամտություններ էին առաջացրել այդ արձագանքը, զրույցում հստակ չի նշվել։ Պատմությունը վերաբերում է քույրերի անձնական փորձին և մշտական վնասվածքների մասին պնդում չի պարունակում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար