Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանին կոչ են արել խուսափել գործողություններից, որոնք կարող են ընդլայնել Ուկրաինայի պատերազմը։ Նոյեմբերի 26-ին հրապարակված համատեղ հայտարարությունը հաջորդել է Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագոյում, նախորդ երեկոյան կայացած հանդիպմանը։
Կողմերը շեշտել են, որ պատերազմի ընդլայնումը կարող է լինել ինչպես կանխամտածված, այնպես էլ չնախատեսված գործողությունների հետևանք։ Նրանք կարևորել են նաև հնարավորինս արագ խաղաղ կարգավորման հասնելը։ Հանդիպման հիմնական թեմաների թվում եղել է Իրանի շուրջ հակամարտությունը։
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են պաշտպանության ծախսերն ավելացնելու և ռազմական արդյունաբերության մեջ ներդրումներն ընդլայնելու անհրաժեշտությունը՝ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ՆԱՏՕ-ի ամբողջ տարածքում։ Հրապարակված փաստաթուղթը, սակայն, չի ներկայացնում խաղաղության նոր համաձայնագիր կամ դրա իրականացման ժամանակացույց։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար