Գազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել
Աշխարհ
Գազայի հատվածում իսրայելական օդային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 16 պաղեստինցի։ Այս մասին հաղորդել է Al Jazeera-ն՝ ներկայացնելով զոհերի սեփական հաշվարկը։ Հարվածները գրանցվել են Գազայի տարբեր հատվածներում՝ Դեյր ալ Բալահից մինչև Գազա քաղաք և Խան Յունիս։
Նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան իսրայելական Ապաչի ուղղաթիռները երկու հրթիռ են արձակել Դեյր ալ Բալահի արևմտյան հատվածում գտնվող բնակելի շենքի բնակարանի ուղղությամբ։ Հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Բնակարանը հրդեհվել է, իսկ փրկարարները շարունակել են որոնողական աշխատանքները՝ փլատակներում հնարավոր մնացած մարդկանց հայտնաբերելու համար։
Գազա քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարվածներից երեք մարդ է զոհվել Ալ-Շաթի փախստականների ճամբարում, ևս երեքը՝ Դարաջ թաղամասում։ Հարվածների թիրախ են դարձել նաև տեղահանված ընտանիքների վրանները։ Խան Յունիսում հաղորդվել է պաղեստինցի անվտանգության աշխատակիցների շրջանում զոհերի մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել են, որ Դեյր ալ Բալահում հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Խալեդ Աբու Նադան։ Իսրայելական կողմը նրան մեղադրել է շարժման ֆինանսական ցանցերը ղեկավարելու մեջ։ ՀԱՄԱՍ-ը հաստատել է նրա մահը, սակայն մերժել է Իսրայելի ներկայացրած մեղադրանքները։
Նշենք, որ զոհերի թվի վերաբերյալ հրապարակումներում հաշվարկների ժամանակահատվածները տարբեր են․ Reuters-ը և Associated Press-ը առանձին հաղորդագրություններում ներկայացրել են նաև գիշերային հարվածների հետևանքով առնվազն 8-9 զոհի մասին տվյալներ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում