Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների և տնտեսական սահմանափակումների պայմաններում երկիրը կարողացել է շարունակել տնտեսական գործունեությունը և պահպանել արտադրության ընթացքը։ Նրա խոսքով՝ արտաքին ճնշումների նպատակն էր խաթարել երկրի տնտեսությունը և առաջացնել ապրանքների պակաս, սակայն այդ կանխատեսումները չեն իրականացել։
Նոյեմբերի 21-ին տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «լուռ տնտեսական պատերազմ», որը, նրա գնահատմամբ, երբեմն ավելի բարդ է, քան ռազմական գործողությունները։ Նա շնորհակալություն է հայտնել արտադրողներին և գործարարներին՝ դժվար պայմաններում աշխատանքը շարունակելու համար։
Նախագահը նաև նշել է, որ Իրանի կառավարությունը ձգտում է ապահովել բնակչության հիմնական կարիքները, դեղորայքի մատակարարումը և ձմռանը էլեկտրաէներգիայի անխափան ապահովումը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ պատերազմական պայմաններում երկրի լիարժեք զարգացումը հնարավոր չէ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում