ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով
Աշխարհ
Ռուսաստանն ու Ուկրաինան նոյեմբերի 26-ին իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Ռուսական կողմը Ուկրաինային է փոխանցել 250 մարմին, իսկ Կիևը Մոսկվային՝ 22 ռուս զինծառայողի մարմին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը։
Փոխանակումն իրականացվել է միջնորդների մասնակցությամբ։ Գործընթացին ներգրավված են եղել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Ուկրաինական կողմն այս պահին փոխանակման մանրամասների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։
Նախորդ նման փոխանակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ Ռուսաստանը Ուկրաինային էր փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 ռուս զինծառայողի մարմին։
Մարմինների վերադարձը մարդասիրական համագործակցության այն եզակի ուղղություններից է, որտեղ Մոսկվան և Կիևը շարունակում են գործակցել՝ չնայած պատերազմի շարունակությանը և քաղաքական բանակցություններում առկա տարաձայնություններին։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում