Թրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել երկրի 14 խոշոր առևտրային գործընկերներից ներմուծվող ապրանքների համար։ Որոշումը հաջորդել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի՝ շուրջ 8 ամիս տևած հետաքննությանը, որի ընթացքում ուսումնասիրվել են արտասահմանյան երկրների արդյունաբերական արտադրության պետական աջակցության և գերարտադրության քաղաքականությունները։ Վաշինգտոնը պնդում է, որ այդ քաղաքականությունները վնասում են ամերիկյան արտադրողներին և խաթարում մրցակցությունը։
Նախատեսվող մաքսատուրքերը կվերաբերեն Չինաստանին, Բանգլադեշին, Կամբոջային, Հնդկաստանին, Ինդոնեզիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մալայզիային, Սինգապուրին, Շվեյցարիային, Թայվանին, Թաիլանդին, Վիետնամին և Եվրամիությանը։ Հետաքննության մեջ ընդգրկված Մեքսիկան և Նորվեգիան այս փուլում չեն ներառվել նոր մաքսատուրքերի առաջարկում։
Առաջարկվող դրույքաչափերը տարբեր են․ Չինաստանի համար նախատեսվում է 20 տոկոս, Հնդկաստանի համար՝ 25 տոկոս, Վիետնամի համար՝ մինչև 35 տոկոս, իսկ Եվրամիության, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար՝ հիմնականում 15 տոկոսի սահմաններում։ Որոշ երկրների հետ առևտրային համաձայնագրերի կնքման դեպքում դրույքաչափերը կարող են նվազել։
Նոր մաքսատուրքերը դեռ վերջնական որոշում չեն։ Նախատեսվում են հանրային քննարկումներ և լսումներ, իսկ դրանց ուժի մեջ մտնելը կարող է հետաձգվել մինչև 2027 թվականի հունվար։ Չինաստանը մերժել է գերարտադրության վերաբերյալ ամերիկյան մեղադրանքները՝ հայտարարելով, որ առևտրային պատերազմները չեն բխում որևէ կողմի շահերից։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում