Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացել
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը նոյեմբերի 25-ին SpaceX ընկերությանը թույլատրել է ստեղծել մինչև մեկ միլիոն ուղեծրային հաշվարկային մոդուլից կազմված «Starmind» ցանց։ Նախագիծը նախատեսում է տվյալների մշակման հզորություններ տեղակայել տիեզերքում՝ արհեստական բանականության աճող պահանջարկը սպասարկելու համար։
Ընկերության ծրագրով՝ ուղեծրային կենտրոնները պետք է օգտագործեն արևային էներգիան և միմյանց հետ կապվեն օպտիկական կապուղիներով։ Թույլտվությունը ներառում է նաև ռադիոկապի օգտագործում՝ համակարգի կառավարման և պահուստային հաղորդակցության համար։
Ստացված թույլտվությունը դեռ չի նշանակում, որ մեկ միլիոն արբանյակ անպայման կտեղակայվի։ Ըստ Reuters-ի՝ տեղակայումը պետք է սկսվի մինչև 2033 թվականի նոյեմբերը, իսկ մինչև 2035 թվականի նոյեմբեր ուղեծիր պետք է դուրս բերվի առնվազն 100 հազար մոդուլ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում