Պարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կենտրոնը հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։
Նավթատարի նավապետը հաղորդել է, որ նավի անմիջական հարևանությամբ անհայտ արկի պայթյուն է տեղի ունեցել։ Անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են, նավը չի վնասվել, շրջակա միջավայրի աղտոտում չի արձանագրվել։
Իրավասու մարմինները հետաքննում են միջադեպը։ Տարածաշրջանով անցնող նավերին հորդորել են առավելագույն զգուշություն ցուցաբերել։ Հարձակման համար պատասխանատու կողմը դեռևս չի հաստատվել։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում