Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում
Գիտություն և Մշակույթ
Չինաստանը տիեզերք է ուղարկել «Շենչժոու-24» տիեզերանավը՝ երեք տիեզերագնացով։ Անձնակազմի կազմում ընդգրկված է նաև պակիստանցի օդաչու Մուհամադ Զիշան Ալին։
Նա դարձել է առաջին օտարերկրացին, որը մասնակցում է Չինաստանի օդաչուավոր տիեզերական առաքելությանը։ Չինաստանի տիեզերական գործակալությունը մեկնարկը հաջողված է որակել։
Առաքելության շրջանակում նախատեսվում է իրականացնել ավելի քան 90 գիտական փորձարկում և տեխնոլոգիական հետազոտություն։ Պեկինը շարունակում է զարգացնել իր տիեզերական ծրագիրը՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում