Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը
Աշխարհ
Նավթ արտադրող ՕՊԵԿ+ երկրների արդյունահանման կարողությունների գնահատումը կավարտվի մինչև տարեվերջ։ Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Գնահատման արդյունքները պետք է օգնեն որոշել, թե 2027-ին յուրաքանչյուր մասնակցի ինչ քվոտա կհատկացվի։
Վեճի առարկան այն է, թե յուրաքանչյուր երկրի հանքավայրերն իրականում ինչ ծավալ կարող են ապահովել։ «Ինտերֆաքսը», հղում անելով Reuters-ի աղբյուրներին, հայտնում է, որ Իրաքն ու Ղազախստանը պահանջում են բարձրացնել իրենց հզորությունների գնահատականը։ Այդ թվից կարող է կախված լինել նրանց ապագա քվոտան։
Միավորման հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 29-ին․ օրակարգում 2027 թվականի արդյունահանման քաղաքականությունն է։ Քննարկումն ընթանում է առանց Արաբական Միացյալ Էմիրությունների։ Երկիրը մայիսին դուրս էր եկել ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից՝ տարիներ շարունակ պնդելով, որ իր քվոտան չի արտացոլում արդյունահանման մեջ կատարած ներդրումները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը