Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ
Աշխարհ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի աջակցությամբ ևս ինը երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ։ Սպիտակ տունը հայտնել է, որ սա ուկրաինացի և ռուսաստանցի երեխաների վերադարձի նախաձեռնության արդեն յոթերորդ խումբն է։
«Associated Press»-ի հաղորդմամբ՝ այս աշխատանքի շրջանակում հարազատներին վերադարձված երեխաների ընդհանուր թիվը հասել է 43-ի։ Մելանյա Թրամփը հայտարարել է, որ վերջին վերամիավորումները կազմակերպվել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների համագործակցությամբ։
Երեխաների ինքնության և տեղափոխությունների մանրամասները չեն հրապարակվել։ Առաջին տիկինն ընդգծել է պատերազմի պայմաններում ընտանիքներից բաժանված երեխաներին օգնելու անհրաժեշտությունը։ Նախաձեռնությունը սկսվել էր 2025 թվականի օգոստոսին՝ Պուտինին փոխանցված նրա նամակից հետո։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը