19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է
Գիտություն և Մշակույթ
Աթենքի Ակրոպոլիսի հին թանգարանը նոյեմբերի 23-ին վերաբացվել է՝ 2007 թվականից այցելուների համար փակ մնալուց հետո։ Յոթ տարի տևած վերականգնման արժեքը կազմել է 6,2 միլիոն եվրո։
1874-ին բացված շենքում այժմ ներկայացվում են նախկինում չցուցադրված հնություններ և թվային ցուցադրություններ՝ Ակրոպոլիսի հուշարձանների 2500-ամյա պատմության մասին։ Այցելուները կարող են հետևել նաև հնագույն առարկաների վերականգնման աշխատանքին։
Բացմանը մասնակցած Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կրկին պահանջել է վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Պարթենոնի քանդակները։ Նա ընդգծել է, որ վերադարձի պայմանը չի կարող լինել դրանց նկատմամբ օտար սեփականության ճանաչումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը