Միսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա
Արտակարգ Պատահար
ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է Միսիսիպիի ափերի մոտ կործանված «Սեսնա 210» ինքնաթիռում գտնվող բոլոր վեց մարդկանց մահը։ Ինքնաթիռում եղել են չորս մեծահասակ և երկու տղա՝ ութ ու տասը տարեկան։ Օդանավը նոյեմբերի 24-ին ընկել էր Մեքսիկական ծոցը՝ Պասկագուլա քաղաքի և Հորն կղզու միջև։
Որոնողական աշխատանքները տևել են մոտ չորս ժամ։ Ջրի մակերեսին փրկարարները նախ նկատել են փրկաբաճկոններ և փրկալաստ։ Այնուհետև Միսիսիպիի ծովային ռեսուրսների ծառայության ջրասուզակները վեց զոհվածներին գտել են ինքնաթիռի իրանի ներսում։
Թռիչքներին հետևող FlightAware ծառայության տվյալներով՝ ինքնաթիռը Նոր Օռլեանից ուղևորվում էր Ֆլորիդայի Ֆորտ Մայերս քաղաք։ Վթարի պատճառների հետաքննությունը գլխավորում է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը՝ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը