Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել
Աշխարհ
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի մի շարք մարզերում նոյեմբերի 25-ին շարունակում են գործել էլեկտրաէներգիայի պլանային անջատումների գրաֆիկները։
«ՈւկրԷներգո» ընկերության հաղորդմամբ՝ սահմանափակումները վերաբերում են ինչպես բնակչությանը, այնպես էլ արդյունաբերական ձեռնարկություններին։ Որոշ սպառողների համար անջատումների ընդհանուր տևողությունը կարող է հասնել 12 ժամի։
Էներգետիկ ենթակառուցվածքների վնասումը լուրջ խնդիրներ է ստեղծում երկրի տնտեսության համար։ Մասնագետները շարունակում են վերականգնողական աշխատանքները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը