Իրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով
Աշխարհ
Իրանը, ԱՄՆ-ի ծովային շրջափակման հետևանքով հարավային նավահանգիստներով առևտրի խափանումների պայմաններում, արագացնում է բեռնափոխադրումները ցամաքային և հյուսիսային այլընտրանքային ուղիներով։ Թեհրանը փորձում է պահպանել ներմուծման և արտահանման հոսքերը՝ օգտագործելով Կասպից ծովի նավահանգիստները, երկաթուղիներն ու հարևան երկրների հետ սահմանային անցակետերը։
Նոյեմբերի 25-ին Reuters-ին տված հայտարարության մեջ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը նշել է, որ երկիրը պատրաստ է դիմակայել շրջափակմանը։ Նրա խոսքով՝ ոչ հարավային սահմաններով բեռների մաքսազերծումն ու տեղափոխումն ավելացել են, իսկ ռազմավարական պաշարները բավարար են։ Նա, սակայն, կոնկրետ թվեր չի ներկայացրել։
Իրանի իշխանությունները փորձում են բեռների մի մասը տեղափոխել Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի, Պակիստանի և Իրաքի ուղղություններով։ Հյուսիսային նավահանգիստներն ու երկաթուղային կապերը դիտարկվում են որպես հարավային ծովային ուղիների լրացուցիչ այլընտրանք։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը