«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
Շորհավոր տարեդարձդ, Ծառուկյան ջան
Մարդու իրական արժեքը բացահայտվում է ոչ այնքան հաջողությունների ու հաղթանակների, որքան փորձությունների ժամանակ:
Գագիկ Ծառուկյանն իր ապրած կյանքով ապացուցել է, որ մարդու ուժը ոչ միայն սեփական հաջողությունների, այլև ուրիշների ցավը կիսելու, հազարավոր մարդկանց հոգսերին հաղորդակից լինելու և նրանց համար հենարան դառնալու կարողության մեջ է։
Այսօր՝ Քո ծննդյան օրը, հարգելի Ծառուկյան, առավել քան երբևէ ուզում եմ, որ զգաս այն մարդկային ջերմությունը, որն այսքան տարիներ անշահախնդրորեն պարգևել ես մարդկանց։
Կյանքում ամեն ինչ անցողիկ է՝ իշխանությունը, պաշտոնները, անարդարություններն ու փորձությունները։ Մնայուն են մարդու արժանապատվությունը, նրա գործած բարին ու մարդկանց երախտագիտությունը։
Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու, իսկ Քո մարդկային ու բարոյական տեսակը որևէ մեկը չի կարող ստվերել։
Ի սրտե շնորհավորում եմ Քո ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջություն, անկոտրում կամք և շուտափույթ ազատություն։
Թող օր առաջ վերականգնվի արդարությունը, և Ձեր ընտանիքում կրկին լիակատար լինի երջանկությունը։
Ամո՛ւր եղիր, սիրելի՛ ավագ ընկեր։ Մենք Քո կողքին ենք։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը