Թրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ավանդական արարողության ժամանակ ներում է շնորհել «Freedom» և «Feathers» անուններով երկու հնդկահավերի՝ փրկելով նրանց Գոհաբանության տոնի սեղանին հայտնվելուց։ Միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ Վաշինգտոնում։
Այս տարի թռչունները բերվել էին Արևմտյան Վիրջինիայից։ Նրանց անուններն ընտրվել էին ամերիկացիների առցանց քվեարկությամբ։ Հնդկահավերից մեկը՝ Freedom-ը («Ազատություն»), հանրային քվեարկության արդյունքում ընտրվել էր Սպիտակ տան պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։ Երկրորդը՝ Feathers-ը («Փետուրներ»), միջոցառմանը ներկա չի եղել։
Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփի և վարչակազմի մի շարք ներկայացուցիչների ներկայությամբ, ձեռքը դրել է Freedom հնդկահավի մեջքին և հայտարարել ներման մասին։ Նախագահը նաև կատակել է բացակայող Feathers-ի մասին։
Երկու թռչուններն էլ իրենց հետագա կյանքը կանցկացնեն Տեխասի A&M համալսարանում, որտեղ նրանց խնամքը կստանձնեն մասնագետներն ու ուսանողները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը