Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների
Աշխարհ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի դեպարտամենտը վերջին օրերին երկրից արտաքսել է 83 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է վրացական «Առաջին ալիք»-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Գերատեսչության հաղորդմամբ՝ արտաքսումներն իրականացվել են Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների համատեղ գործողությունների արդյունքում։
Արտաքսվածների թվում են Պակիստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Եգիպտոսի, Լիբանանի, Նիգերիայի, Ուգանդայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Եմենի, Լիբիայի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի, Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքացիներ։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ արտաքսված անձանց նկատմամբ գործող օրենսդրության համաձայն սահմանվել է երկիր կրկին մուտք գործելու արգելք։ Սակայն նախարարությունը չի հրապարակել, թե կոնկրետ քանի Հայաստանի քաղաքացի է արտաքսվել և ինչ հիմքերով են նրանց նկատմամբ կայացվել այդ որոշումները։
Միայն 2026 թվականի սկզբից Վրաստանի Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները երկրից արտաքսել են ավելի քան 3800 օտարերկրյա քաղաքացու։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը