Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում
Աշխարհ
Իրանի դատական համակարգին առընթեր փաստաբանների կենտրոնի ղեկավար Հասան Աբդոլիանփուրը հայտարարել է, որ երկրի ներսում քննված գործերով դատարաններն արդեն որոշումներ են կայացրել՝ Միացյալ Նահանգներից ընդհանուր առմամբ 290 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ վճիռները վերաբերում են ամերիկյան գործողություններին, որոնք ընդգրկում են մի քանի տասնամյակ։ Վերջինս նաև հայտնել է, որ հայցեր են ներկայացվել Պարսից ծոցի արաբական մի շարք երկրների դեմ։ Թեհրանը նրանց մեղադրում է այն բանում, որ թույլ են տվել իրենց տարածքներն օգտագործել Իրանի դեմ ամերիկյան հարվածներ իրականացնելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը