Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր
Գիտություն և Մշակույթ
Մարիանյան իջվածքի պատին երկրաբանները գտել են պայթյունային հրաբխային ժայթքումից մնացած ապարներ։ Դրանք նկարահանվել են օվկիանոսի մակերևույթից 6 148 մետր խորության վրա։ Նոյեմբերի 23-ին հրապարակված հետազոտության հեղինակների տվյալներով՝ օվկիանոսում այսպիսի ապարներ ավելի մեծ խորության վրա դեռ չէին փաստագրվել:
Թիմն ի սկզբանե փորձում էր հասկանալ, թե ինչու է Մարիանյան իջվածքի «Չելենջեր» հատվածն այդքան խորը։ 2024-ի վերջին «Ջեյսոն/Մեդեա» հեռակառավարվող սարքը յոթ սուզում է կատարել դրա հարևանությամբ։ Սարքի տեսախցիկը գրանցել է ծովի հատակին տարածվող բարակ, տափակ շերտերը, իսկ հետազոտողները վերցրել են ապարների նմուշներ։
Գտածոն անսպասելի էր մի պարզ պատճառով․ այդ խորության վրա ջրի ճնշումն այնքան մեծ է, որ մագմայում գազերը դժվարությամբ են ընդարձակվում։ Իսկ հենց այդ ընդարձակումն է սովորաբար ուժ հաղորդում պայթյունային ժայթքմանը։ Թիմը հիմա ուսումնասիրում է, թե ինչ պայմաններում են առաջացել ստորջրյա այս շերտերը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը