Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար
Աշխարհ
Ֆրանսիան մտադիր է 2027-ից ստեղծել հազվագյուտ հողային տարրերի և ռազմավարական այլ հանքանյութերի պաշար։ Ելիսեյան պալատի տեղեկացմամբ՝ նախագահ Էմանուել Մակրոնը ծրագիրը ներկայացրել է նոյեմբերի 23-ի երեկոյան՝ արդյունաբերողների հետ փակ հանդիպմանը։ Նպատակը չինական մատակարարումներից ֆրանսիական գործարանների կախվածությունը նվազեցնելն է։
Պաշարի ձևավորումը արտադրողների հետ կհամակարգի պետական վերահսկողության տակ գտնվող Caisse des Dépôts ֆինանսական հաստատությունը։ Փարիզը մտադիր է աջակցություն խնդրել Եվրամիությունից։ Քննարկվում են նաև համատեղ գնումներ ու երկարաժամկետ պայմանագրեր, որպեսզի հանքանյութ արտադրողները նախապես իմանան՝ ինչ ծավալի պատվերներ կարող են ակնկալել։
Նույն երեկոյան Գերմանիայում BMW-ի, Rheinmetall-ի և արդյունաբերական միավորումների մասնակցությամբ ստորագրվել է հուշագիր՝ հումքի առևտրի միասնական ընկերություն հիմնելու նպատակով։ Այն պետք է միավորի ձեռնարկությունների պատվերները, հումք գնի և ռազմավարական պաշարներ կուտակի։ Նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է շարունակել մինչև 2027-ի կեսը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը