Մահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրը
Իրավունք
Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան ցանկանում է դեկտեմբերի 16-ին Հնդկաստանից վերադառնալ Դաքա։ Այդ մասին նոյեմբերի 24-ին Reuters-ին հայտնել է նրա խոսնակը։ Երկու տարուց ավելի արտերկրում ապրող Հասինան առաջին անգամ վերադարձի կոնկրետ օր է նշել՝ Բանգլադեշի Հաղթանակի օրը, երբ երկիրը նշում է 1971-ի անկախության պատերազմի ավարտը։
Հասինան խնդրել է, որ Բանգլադեշի կառավարությունն իր վերադարձը կազմակերպի ազգային ավիաընկերության ինքնաթիռով։ Դաքան մերժել է խնդրանքը։ Արտաքին գործերի պետնախարարի խոսքով՝ նախկին վարչապետը կարող է երկիր վերադառնալ միայն այն դեպքում, եթե Հնդկաստանն արտահանձնի նրան։
Հասինան Հնդկաստան էր մեկնել 2024-ի օգոստոսին՝ ուսանողական բողոքի շարժման հետևանքով իշխանությունը կորցնելուց հետո։ 2025-ին Բանգլադեշի դատարանը նրան հեռակա կարգով մահապատժի էր դատապարտել ցույցերն ուժով ճնշելու հրաման արձակելու համար, որի հետևանքով մարդիկ էին զոհվել։ Հասինան հերքում է մեղադրանքը։ Նյու Դելին հայտնել էր, որ քննում է արտահանձնման պահանջը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը