Իրանում առանց հիջաբի երգելու համար երգչուհուն մտրակի 74 հարված են հասցրել
Հասարակություն
Իրանում ի կատար է ածվել երգչուհի Փարասթու Ահմադիի և նրա ստեղծագործական խմբի չորս անդամների նկատմամբ կայացված դատավճիռը։ Նրանցից յուրաքանչյուրը մտրակի 74 հարվածի է ենթարկվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Մոստաֆա Նիլին։
Քրեական գործի հարուցման պատճառը 2024 թվականի դեկտեմբերին YouTube-ում հրապարակված տեսանյութն էր, որում երգչուհին առանց պարտադիր հիջաբի ելույթ էր ունենում տղամարդ երաժիշտների ուղեկցությամբ։
Դատապարտվածներին նաև երկու տարով արգելվել է զբաղվել երաժշտական և ստեղծագործական գործունեությամբ ու լքել Իրանի տարածքը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը