Կոնգրեսում նոր դիմադրություն Թրամփին․ Շումերը պահանջում է հետաքննել Nvidia-ի ղեկավարի գործը
Աշխարհ
Միացյալ Նահանգների Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ հետամուտ է լինելու Nvidia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի և նախագահի վարչակազմի հնարավոր իրավախախտումների հետաքննությանը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջամտությամբ Հուանգը վերականգնվել է իր պաշտոնում։ Հանրապետական և դեմոկրատ օրենսդիրները պահանջում են պարզել՝ արդյոք ընկերությունը պահպանել է Չինաստան առաջատար տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները։
Սենատի բանկային հանձնաժողովի նախագահ Թիմ Սքոթը հայտարարել է, որ Հուանգը դեկտեմբերի 3-ին ցուցմունք կտա հրապարակային լսումների ընթացքում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը