Իրանը հայտնում է Հորմուզում երեք նավթատարի հրդեհի մասին
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նոյեմբերի 23-ի երեկոյան հայտարարել են, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար է հրդեհվել։ Իրանական կողմի վարկածով՝ երեք նավերն էլ բախվել են ծովային ականների։
Ըստ հաղորդագրության՝ երկու միջադեպը տեղի է ունեցել նեղուցի արևելյան հատվածում։ Իրանական կողմը չի հրապարակել նավերի անունները և անձնակազմերի վիճակի մասին տվյալներ։ Հրդեհների պատճառի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը հիմնված է հենց այդ հայտարարության վրա։
Նախորդ օրերին նեղուցում տեղի ունեցած հարվածների մասին կան նաև անկախ տվյալներ։ Ծովային տեղեկատվության համատեղ կենտրոնը հաստատել է նոյեմբերի 20–21-ի երեք առանձին միջադեպ։ Դրանցից մեկի ժամանակ հրդեհվել էր «Torkel» նավթատարը։ Կենտրոնի տվյալներով՝ այդ նավի անձնակազմից տուժածներ չեն եղել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը