Քրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է
Բլոգոսֆերա
Marvel-ը նոյեմբերի 23-ին հրապարակել է «Avengers: Doomsday» ֆիլմի վերջին թրեյլերը։ Այն սկսվում է ընտանեկան զրույցով․ Քրիս Էվանսի մարմնավորած Սթիվ Ռոջերսն ու Փեգի Քարթերը քննարկում են, թե ինչպես իրենց որդուն հայտնեն, որ նրա հայրը Կապիտան Ամերիկան է։
Երեք րոպեանոց տեսանյութում դեռահաս որդին տանը ծնողների կողքին տեսնում է «Ֆանտաստիկ քառյակին»։ Զարմացած տղան հորն ուղիղ հարցնում է՝ արդյո՞ք նա ժամանակին սուպերհերոս է եղել։ Փեգիին կրկին մարմնավորում է Հեյլի Էթվելը, իսկ որդու դերում Ուեսլի Հոլոուեյն է։
Ֆիլմում վերադառնում է նաև Ռոբերտ Դաունի կրտսերը։ Այս անգամ նա խաղում է գլխավոր հակառակորդին՝ Դոկտոր Դումին։ Վրիժառուներին, «Ֆանտաստիկ քառյակին» և Իքս մարդկանց միավորող ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի դեկտեմբերի 18-ին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը