ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցնելիս երեք նավթատար լցանավեր ծովային ականների վրա պայթել և հրդեհվել է, հաղորդում է Fars գործակալությունը։
«Այս լցանավերից մեկը շարժվում էր հարավային երթուղով, իսկ մյուս երկուսը՝ Հորմուզի նեղուցից դեպի արևելք՝ գտնվելով ԱՄՆ զինված ուժերի հզոր օդային պաշտպանության ներքո և նրանց ուղեկցությամբ։ Դրանք պայթել են ծովային ականների վրա և ուժգին պայթյունների հետևանքով հրդեհվել», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ամերիկացի զինվորականները չեն կարողացել «կանխել այս միջադեպերը»։
«Ամերիկացի զինվորականների օդային ուղեկցությունը չի կարողացել կանխել այս միջադեպերը։ Առաջիկա ժամերին կհրապարակվեն այս նավերում տեղի ունեցած պայթյունների և հրդեհների լուսանկարները», - նշել են ԻՀՊԿ-ում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը