ՀԴԲ-ի փոխտնօրենը պատրաստվում է դեկտեմբերին անցնել թոշակի
Հասարակություն
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փոխտնօրեն Քրիստոֆեր Ռայան մտադիր է դեկտեմբերին անցնել թոշակի։ Այդ մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով որոշմանը ծանոթ երեք աղբյուրի։
Ռայան բյուրոյում աշխատում է 2003 թվականից։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումներում, ապա գլխավորել է Նյու Յորքի տարածքային գրասենյակը։ Այս տարվա հունվարին նրան ընտրել էին Դեն Բոնջինոյին փոխարինելու համար։
Հրապարակման պահին բյուրոն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը չէին պատասխանել Reuters-ի հարցմանը։ Ռայայի հեռանալու մասին տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը